Կարևոր իրադարձություններ

Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ-ում ՀՀ դեսպան

16 Հուլիս, 2021 13:58
Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ-ում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վարուժան Ներսեսյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.

Վարուժան Ներսեսյանին նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն)»,- նշված է Արմեն Սարգսյանի հրամանագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին