Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է Սիսիանի քաղաքապետը․ Հայկական ժամանակ

16 Հուլիս, 2021 12:35
Ձերբակալվել է Սիսիանի քաղաքապետը․ Հայկական ժամանակ

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: ՀԺ-ին տեղեկությունը փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: 

Սարգսյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտականնպատակով  կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Թադևոսյանը նշեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ինչը ԿԸՀ-ն բավարարել էր: 

 

Լրահոս

Դիտել ավելին