Կարևոր իրադարձություններ

Բրիտանուհին, չվերթից ուշանալով,ինքնասպանություն է գործել

18 Հոկտեմբեր, 2015 18:38
Բրիտանուհին, չվերթից ուշանալով,ինքնասպանություն է գործել

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ժակլին Էնն Սաթոնը, ուշանալով իր չվերթից, ինքնասպանություն է գործել Ստամբուլի օդանավակայանում՝ տեղեկացնում է Hurrivet-ը:

Նշվում է, որ Սաթոնը Լոնդոնից էր ժամանել Ստամբուլ շաբաթ երեկոյան. նա պետք է այնուհետև շարունակեր չվերթը Իրաքի Էրբիլ քաղաք, սակայն ուշացել է չվերթից:

Օդանավակայանի աշխատակիցներին հայտարարելով, որ գումար չունի նոր տոմս գնելու համար, նա գնացել է հարդարման սենյակ, որտեղ կախվել է իր կոշիկների քուղերով: Նրա դին տեղափոխվել է Ստամբուլի դատաբժշկական ինստիտուտ:

 

Լրահոս

Դիտել ավելին