Կարևոր իրադարձություններ

Արցախի փողոցում թողնված նորածնի վիճակը շարունակում է կայունանալ

16 Հուլիս, 2021 11:21
Արցախի փողոցում թողնված նորածնի վիճակը շարունակում է կայունանալ
Նորածին երեխայի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է:
 
Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից:
 
Նշվում է, որ երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ:
 
Հիշեցնեք, որ հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:
 

Լրահոս

Դիտել ավելին