Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Մեծ էկոլոգիական աղետ Հայաստանում․ արագիլների 60 %-ը աղտոտված են

16 Հուլիս, 2021 10:20
Հեղինակ՝ NABU Armenia
Մեծ էկոլոգիական աղետ Հայաստանում․ արագիլների 60 %-ը աղտոտված են

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը  ավարտել է արագլիների հաշվառման գործընթացը Արարատի մարզում։

Կազմակերպությունը նախորդ տարվանից իրականացնում էր արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլնեի քանակը։
 
«Այժմ հաշվառման աշխատանքները ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60 % - ը աղտոտված են։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին»,- ասվում է  ՖԲ-ում տեղադրված հաղորդագրության մեջ։
 
Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում։ Այնտեղ հաշվառումն ու հետազոտություններն ավարտելուց հետո կազմակերպությունը  կհրապարակի հաշվառման և աղտոտվածության ծավալների մասին տվյալները: Ուսումնասիրություններն  լայնամասշտաբ են և տարբեր ուղղություններով են իրականացվում: Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ևս պատրաստելու է և ներկայացնելու են բոլոր հետաքրքրված անձանց ավելի ուշ՝  բաց լսումների տեսքով։
 
Հիշեցնենք, որ կազմակերպությունը հունիս ամսին Սպիտակ արագիլների վրա տեղադրել է արբանյակային տվիչներ՝ խորքային ուսումնասիրությունների,  թռչունների միգրացիային հետևելու և ուսումնասիրելու նպատակով։ 
 
 

Լրահոս

Դիտել ավելին