Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը սկսել է «մարել» իր պարտքերը. «Հայաստանի Հանրապետություն»

16 Հուլիս, 2021 09:55
Ադրբեջանը սկսել է «մարել» իր պարտքերը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Այսօր Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ կայցելի ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»: Սրանով փաստացի Բաքուն կճանաչի Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան, իսկ պաշտոնական ճանաչումը կդառնա ընդամենը ժամանակի հարց։

Նախքան Արցախի տարածքների օկուպացիան Թուրքիան ձեռնպահ էր մնում Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ճանաչման գործընթացն ակտիվացնելուն ուղղված քայլերից, սակայն այսօր որեւէ խոչընդոտ չի տեսնում այն իրականացնելու համար։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան «փակված» են համարում Արցախի հարցը եւ որպես հաջորդ փուլ ցանկանում են լուծել նաեւ Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան։

Ադրբեջանը, որը «պարտք» է «մեծ եղբորը» արցախյան երկրորդ պատերազմում ցուցաբերած ռազմաքաղաքական աջակցության համար, այսօր ստիպված է վճարել դրա համար։ Չի բացառվում, որ այդ գինը ժամանակի ընթացքում կարող է դեմ գնալ այդ երկրի շահերին։ Նկատենք, որ Ադրբեջանն առաջին օղակն է լինելու, որը կօգտագործի Թուրքիան Կիպրոսի հարցում «աշխարհին ուղղված ուղերձը» առարկայական դարձնելու համար։ Հաշվի առնելով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի օրեցօր խորացող համագործակցությունը, ամենայն հավանականությամբ Պակիստանը կդառնա Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը ճանաչող հաջորդ երկիրը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին