Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին

15 Հուլիս, 2021 22:44
Հեղինակ՝ Նարեկ Մկրտչյան
Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելել եմ Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին:

Ուժեղ փոքրիկ է․ պայքարել ու կարճ ժամանակում, բժիշկների օգնությամբ, առողջական վիճակը լիարժեք կայունացել է։

Ցավում եմ, որ վերջին շաբաթների ընթացքում սա նորածնին լքելու արդեն երկրորդ դեպքն է։ Երեխայի համար լավագույն վայրն ընտանիքն է, ուստի ծնողները երեք ամիս ժամանակ ունեն, ներկայանալու և նորածինների խնամքn ստանձնելու համար։

Մենք` որպես պետություն, պարտավոր ենք լինել նման ծնողների կողքին՝ խրախուսելու ստանձնել փոքրիկների խնամքը, օգնելու նրանց հոգ տանել երեխաների մասին, հաղթահարել անհաղթահարելի թվացող դժվարությունները։

Իսկ մինչ այդ, նախարարությունն, իր լիազորությունների շրջանակում, կանի ամենը` նորածնին երեխաների խնամքի հաստատություն տեղափոխելու, սիրով ու հոգատարությամբ շրջապատելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին