Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում պայմանագրային զինծառայողը Volkswagen-ով բախվել է ճանապարհի եզրային քարերին. կա վիրավոր

15 Հուլիս, 2021 22:12
Արագածոտնի մարզում պայմանագրային զինծառայողը Volkswagen-ով բախվել է ճանապարհի եզրային քարերին. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ,  29-ամյա  Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ հավածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրային քարերին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Գ. Հակոբյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝  վարորդը ծառայում է  ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին