Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը

15 Հուլիս, 2021 20:19
Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Յըլմազ Էրգինը, 2021թ. հունիսի 21-ին ժամը 20:05-ի սահմաններում շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի վարչական տարածքում տեղակայված թիվ 40 սահմանապահ ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի 9-րդ տեղամասում հաղթահարելով ինժիներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել ՀՀ, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:

Սահմանախախտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին