Կարևոր իրադարձություններ

Լիբանանի վարչապետը հրաժարական է ներկայացրել

15 Հուլիս, 2021 18:47
Լիբանանի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի աշնանը, հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Հայտարարությունն արվել է երկրի նախագահ Միշել Աունի հետ հերթական հանդիպումից հետո, որի ընթացքում լիբանանցի առաջնորդը հերթական անգամ չի ընդունել վարչապետի ներկայացրած կառավարության կամզը:

«Ես հանդիպել եմ նախագահի հետ, և մենք բանակցություններ ենք վարել կառավարության կազմի շուրջ: Նախագահն ինձ խնդրել է ուղղումների մասին, որոնք ես առանցքային եմ համարում: Մենք խոսեցինք վստահության և քրիստոնյա նախարարների նշանակման մասին: Պարզ է, որ դիրքորոշումն անփոփոխ է, և մենք համաձայնության չենք գա, ես հրաժարական եմ տվել՝ հրաժարվելով կազմավորել կառավարությունը»,- հայտնել է Հարիրին:

 

Լրահոս

Դիտել ավելին