Կարևոր իրադարձություններ

Մեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա. կա երեք վիրավոր

15 Հուլիս, 2021 17:11
Մեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա. կա երեք վիրավոր

Հուլիսի 15-ին Լոռիում Hyundai մակնիշի մարդատար ավտոմեքենան ժայռից ընկել է երկաթուղային գծերի վրա: Վթարը տեղի է ունեցել Ալավերդի-Սանահին հատվածի 2610-րդ կիլոմետրում: Մեքենան վնասել է երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը:

Երեք վիրավոր տղամարդիկ տեղափոխվել են Ալավերդու և Երևանի հիվանդանոցներ: ՃՏՊ-ի պատճառով երկար ժամանակով դադարեցվել էր գնացքների երթևեկությունը Հայաստանն ու Վրաստանը կապող երկաթուղու հատվածում:

Հորդորում ենք վարորդներին ուշադիր լինել մեքենա վարելիս և պահպանել երթևեկության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին