Կարևոր իրադարձություններ

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան

15 Հուլիս, 2021 15:46
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան
ՇՄ նախարարի ժ/պ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։Ջանք չի խնայվում մեր քաղաքացիների ջրափնյա հանգիստն ավելի հարմարավետ դարձնելու համար։
Հիշեցնեմ, որ հուլիսի 10-ից Սևանում սկսել է գործել 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
✅ Ավտոկայանատեղի
✅ Շվաքարաններ
✅ Հանդերձարաններ
✅ Սանհանգույցներ
✅ Խաղահրապարակներ
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն և գործում են բուժկետեր։
⛔️ Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Հասցեներ՝
1️⃣ N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),
2️⃣ N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),
3️⃣ N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին