Կարևոր իրադարձություններ

Սյունիքի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մեկնարկել են ականազերծման աշխատանքները

15 Հուլիս, 2021 13:35
Սյունիքի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մեկնարկել են ականազերծման աշխատանքները

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի կասետային ենթազինամթերքով վարակված տարածքների ականազերծումը։

Այս տարի նախատեսվում է մաքրել 45 000 քմ տարածք։ Ականազերծման աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «The Halo Trust»  ընկերությունը:

Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
 

Լրահոս

Դիտել ավելին