Կարևոր իրադարձություններ

Կառավարության նախաձեռնությամբ գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան

15 Հուլիս, 2021 13:24
Կառավարության նախաձեռնությամբ գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան

Հուլիսի 15-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Մինչ օրենսդրական աշխատանքը սկսելը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել երեկ՝ հուլիսի 14-ին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված զինծառայողի հիշատակը:

Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Լուսինե Եգանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ԱԺ կազմը համալրած պատգամավորն ԱԺ նիստում երդվեց:

Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ներկայացմամբ քննարկվեց եւ ընդունվեց «ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասի» ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին