Կարևոր իրադարձություններ

Արցախի տարածքում նախատեսված գազանջատումը հետաձգվում է

15 Հուլիս, 2021 12:23
Արցախի տարածքում նախատեսված գազանջատումը հետաձգվում է

Պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հանրապետության ողջ տարածքում նախատեսված գազանջատումը անորոշ ժամանակով հետաձգվում է՝ տեխնիկական պատճառներով պայմանավորված։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրել են «Արցախգազ» ընկերությունից։

Հետագայում նախատեսվող աշխատանքներով պայմանավորված պլանային անջատման մասին ընկերությունը կանխավ կտեղեկացնի բնակչությանը։ «Արցախգազ»֊ը պատճառած անհանգստության համար հայցում է բաժանորդների ներողամտությունը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին