Կարևոր իրադարձություններ

Գերագույն ռադան ընդունել է Արսեն Ավակովի հրաժարականի դիմումը

15 Հուլիս, 2021 12:12
Գերագույն ռադան ընդունել է Արսեն Ավակովի հրաժարականի դիմումը

Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականի դիմումը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում խորհրդարանականները ձայների մեծամասնությամբ համապատասխան որոշում են կայացրել, որը հեռարձակվել է «Ռադա» հեռուստաալիքով:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Արսեն Ավակովը հայտնել էր, որ ավելի քան 7 տարի պաշտոնավարելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել:

 
 

Լրահոս

Դիտել ավելին