Կարևոր իրադարձություններ

Կորած պետհամարանիշների փոխարեն կհատկացվի կրկնօրինակը

15 Հուլիս, 2021 11:51
Կորած պետհամարանիշների փոխարեն կհատկացվի կրկնօրինակը

Կառավարությունը հուլիսի 15-ին որոշում ընդունեց կորած համարանիշների կրկնօրինակի տրամադրման հետ կապված, որով որոշ չափով կկանխվեն լայն տարածում ստացած՝ համարանիշների հափշտակությունները:

Կառավարության որոշմամբ՝ կորած զույգ համարանիշների փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ, կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց:

«Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է՝ ոստիկանության կողմից համարանիշների կրկնօրինակները հերթական թողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար»,- ասաց Ղազարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին