Կարևոր իրադարձություններ

Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնի վիճակը կայուն է

15 Հուլիս, 2021 10:46
Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնի վիճակը կայուն է
Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակն այս պահի դրությամբ կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը գնահատում է կայուն, նվազել է թթվածնակախվածությունը, վատացում չկա: Այս մասին հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից:
 
Հիշեցնեք, որ երեկ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքում ուներ ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարություն:
 
Երեխան դեռևս շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, վիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը կթարմացվի:
 

Լրահոս

Դիտել ավելին