Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը, խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր

15 Հուլիս, 2021 10:09
Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը, խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր

Հուլիսի 14-ին, ժամը 20։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի տներից մեկը:

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը։

 ***

Հուլիսի 14-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահը։

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր։

Լրահոս

Դիտել ավելին