Կարևոր իրադարձություններ

Ո՞րն է Երասխի ուղղությամբ Ադրբեջանի առաջխաղացման ռազմավարական նպատակը. «Հայաստանի Հանրապետություն»

15 Հուլիս, 2021 09:52
Ո՞րն է Երասխի ուղղությամբ Ադրբեջանի առաջխաղացման ռազմավարական նպատակը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Մինչ Ադրբեջանում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է երկու հայ ռազմագերիների՝ Դավիթ Դավթյանի եւ Գեւորգ Սուջյանի գործով դատավարությունը, որոնց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն), իսկ Արցախում հնչում են կրակոցներ, Նախիջեւանի հետ սահմանին՝ Երասխի հատվածում ադրբեջանական կողմից արձակված կրակոցից հայ զինծառայող է զոհվում։

Երասխը Երեւանից մեկ ժամվա հեռավորության վրա է։ Ընդամենը։ Սա Արցախը չէ, ոչ էլ՝ Գեղարքունիքի կամ Սյունիքի մարզերը, որոնց ուղղությամբ արդեն ավելի քան երկու ամիս է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները գտնվում են ՀՀ տարածքում։ Երասխը Արարատի մարզում է, եւ թվում էր, որեւէ առնչություն չպետք է ունենար Արցախի հետ, որի նկատմամբ ադրբեջանական նկրտումները շարունակվում էին տասնամյակներ շարունակ։ Ի դեպ, Երասխից Տիգրանաշեն ընդամենը 12-13 կմ է, ավտոմեքենայով՝ 15 րոպե։ Սա այն ճանապարհն է, որը կապում է մայրաքաղաքը Սյունիքի հետ։ Ակնհայտ է, որ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի առաջխաղացման ռազմավարական նպատակը Տիգրանաշենի հատվածում հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Սյունիք տանող կոմունիկացիոն կապը կտրելն է։ Ավելի ու ավելի իրատեսական են դառնում այն ահազանգերը, որոնք հնչեցնում էին մի շարք վերլուծաբաններ եւ փորձագետներ, որ Ադրբեջանը չի սահմանափակվի միայն Արցախով...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին