Կարևոր իրադարձություններ

Բաքուն անցել է ոչ ռազմական ագրեսիայի գործելաոճին. «Հայաստանի Հանրապետություն»

15 Հուլիս, 2021 09:28
Բաքուն անցել է ոչ ռազմական ագրեսիայի գործելաոճին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Այն, որ հրադադարը խախտվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մոտ, մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր երեւույթի մասին է խոսում։ ԱՀ ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ կրակոցները եղել են անկանոն եւ հիմնականում ուղղված են եղել դեպի երկինք։ Ռազմական գործին տիրապետող ցանկացած անհատ լավ գիտի, որ դժվար է հստակ որոշել, թե կրակոցներն իրոք դեպի երկինք են ուղղված եղել, թե Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ։ Միջադեպն ունի մեկ այլ՝ առավել վտանգավոր նպատակ եւ հետեւանք։ Հրադադարի նման խախտումներով Ադրբեջանն, ըստ էության, վախի մթնոլորտ է ցանկանում սերմանել տեղի խաղաղ բնակիչների շրջանում...»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին