Կարևոր իրադարձություններ

Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը

15 Հուլիս, 2021 00:30
Չեխական ընկերությունն առաջարկում է վերակառուցել Ստեփանավանի օդանավակայանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է չեխական Բալուս Տեք (Balus Tech) ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում Բալուս Տեք ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ներկայացրել է ընկերության գործունեությունը և Հայաստանում ավիացիայի ոլորտում նախատեսվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցմանը, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպանը վերաբերող հարցեր։

ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա համագործակցության վերաբերյալ։

Քննարկումների արդյունքում որոշվել է կազմակերպել ևս մեկ հանդիպում չեխական ընկերության ներկայացրած նախագիծն ավելի մանրամասն դիտարկելու նպատակով, որն իրագործման հնարավորության դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին