Կարևոր իրադարձություններ

Աշխարհը կորոնավիրուսի երրորդ ալիքի շեմին է. ԱՀԿ ղեկավար

14 Հուլիս, 2021 21:11
Աշխարհը կորոնավիրուսի երրորդ ալիքի շեմին է. ԱՀԿ ղեկավար

Աշխարհում կորոնավիրուսով վարակումների թվի աճի հիմնական պատճառը «Դելտա» շտամն է: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Դելտա» շտամը վարակումների ներկայիս աճի հիմնական պատճառներից է, այն օգտվում է սոցիալական փոխգործակցության ու մարդկանց տեղաշարժի աճից»,- նշել է նա:

Գեբրեյեսուսի խոսքով՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում բնակչության պատվաստումների մակարդակի աճը սկսել էր տալ դրական արդյունքներ, նվազել էր մահացությունների թիվը: Սակայն նա հայտնել է, որ այժմ իրադրությունը կրկին փոխվում է և աշխարհը կորոնավիրուսի «երրորդ ալիքի շեմին է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին