Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում դատախազը խնդրել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին 11 տարվա ազատազրկման դատապարտել

14 Հուլիս, 2021 20:20
Ադրբեջանում դատախազը խնդրել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին 11 տարվա ազատազրկման դատապարտել

Ադրբեջանում ընթանում է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի գործով դատավարությունը, վերջինիս մեղադրում են Արցախյան պատերազմի ժամանակ «անօրինական զինված խմբավորման կազմում մարտերին մասնակցելու» մեջ:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 13-ին նիստի ընթացքում դատախազը խնդրել է Դուբակովին 11 տարվա ազատազրկման դատապարտել ընդհանուր ռեժիմի բանտում։

Դուբակովի փաստաբանը դատալսման ժամանակ հայտարարել է, որ իր պաշտպանյալը ներգրավված է եղել զորավարժություններում, սակայն չի կռվել Ադրբեջանի զինված ուժերի դեմ: «Խնդրում ենք այս փաստն ընդունել որպես մեղմացուցիչ հանգամանք»,- ասել է փաստաբանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին