Կարևոր իրադարձություններ

5-րդ զորամիավորումում 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները

14 Հուլիս, 2021 19:59
5-րդ զորամիավորումում 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները

5-րդ զորամիավորումում հուլիսի 13-ին ամփոփվել են 2021 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են կատարված աշխատանքները և արձանագրել բացթողումները։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցությունը, մատնանշել է գերակա խնդիրներն ու տվել համապատասխան հանձնարարականներ: Հավաք-խորհրդակցության ավարտին նա պատվոգրեր է հանձնել աչքի ընկած ստորաբաժանումների ղեկավարներին և զինծառայողներին։

 

Լրահոս

Դիտել ավելին