Կարևոր իրադարձություններ

Ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ. Ժոնաթան Լաքոթ

14 Հուլիս, 2021 19:50
Ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ. Ժոնաթան Լաքոթ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Հայաստան: Այս մասին այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա: Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախագահ Մակրոնի հետ գտնվում է մշտական կապի մեջ: 

Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը հայտնել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին