Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին

14 Հուլիս, 2021 19:42
Տիգրան Ավինյանը՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին

Առաջնահերթությունների շարքում է Արցախի կարգավիճակի հարցը, և քանի դեռ այդ հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցությունները վերսկսված չեն, կարծում եմ՝ այլ լուծումների, այլ մոտեցումների մասին դժվար կլինի խոսել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ՀՀ-ն պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:

«ՀՀ-ն կարևորում է բանակցային գործընթացը, կարևորում է այն որոշակի դրական տեղաշարժերը, որոնք առկա են ապաշրջափակման բանակցային գործընթացում, բայցևայնպես վերջնական բոլոր հանգուցալուծումները, խաղաղության համաձայնագրերը, դելիմիտացիան և դեմարկացիան իրենց մեջ որոշակի խութեր են պարունակում, և առաջին ամենակարևոր խնդիրն Արցախի և Արցախի ժողովրդի կարգավիճակի հարցն է»,- ասաց Ավինյանը:

Դիտարկմանը, թե խաղաղության համաձայնագիր կնքելու պահանջ է ներկայացնում Ադրբեջանը, Ավինյանն արձագանքեց․ «Մենք այդ ուղղությամբ որևէ բանակցություն չունենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին