Կարևոր իրադարձություններ

Արտաքին գործերի նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման. Տիգրան Ավինյան

14 Հուլիս, 2021 19:25
Արտաքին գործերի նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման. Տիգրան Ավինյան

Ես երբեք հակված չեմ եղել գերիների հետ կապված նախօրոք որեւէ տեղեկատվություն տրամադրել, որովհետև բոլոր շրջանառվող տեղեկատվությունները, այդ թվում պաշտոնական հայտարարությունները, մինչև գերիների վերադարձը կարող են վնասել այդ գործընթացին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ ԱԳ առաջին փոխնախրար է նշանակվում անձ, որը դիվանագիտական կորպուսից չէ, Ավինյանը պատասխանեց.

«Իրականում՝ արտաքին գործերի նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման և որոշակի կապ ստեղծելու դիվանագիտական կորպուսի և քաղաքական ղեկավարության միջև տարաձայնությունները, որոնք եղել են, որոշ ծավալով վերացնելու»:

Հարցին, թե արդյոք առաջիկայում ձևավորվելիք կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու է հենց Արմեն Գրիգորյա՞նը՝ Ավինյանը պատասխանեց, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին