Կարևոր իրադարձություններ

Բանակցությունների սեղանի շուրջ առաջնահերթ պետք է քննարկվի ադրբեջանական ուժերի հեռացումը ՀՀ սահմաններից. Տիգրան Ավինյան

14 Հուլիս, 2021 18:45
Բանակցությունների սեղանի շուրջ առաջնահերթ պետք է քննարկվի ադրբեջանական ուժերի հեռացումը ՀՀ սահմաններից. Տիգրան Ավինյան

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունները ստեղծում է Ադրբեջանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Ես արձանագրում եմ, որ ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություններ ստեղծում սահմանին, շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանանք սա, ընդունենք և համոզենք մեր միջազգային գործընկերներին: Սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ՝  հնարավորինս զսպված, բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգության պահպանումը մեր զինված ուժերի, սահմանապահ զորքերի պարտականությունն է»,- ասաց Ավինյանը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը՝ Ավինյանը նկատեց. «Վաղ, թե ուշ անպայման սահմանագծում և սահմանազատում պետք է տեղի ունենան բոլոր հարևանների հետ: Բայց մեր սահմանը շատ կոպիտ խախտելը և մեր սահմանի ներսում տեղակայվելը, մեզ  շանտաժի մեթոդներով փորձելը ինչ-ինչ գործողությունների մղելն անարդյունավետ ճանապարհ է, դա որևէ արդյունք չի կարող տալ: Նմանատիպ մոտեցումը, շանտաժի մեթոդը Հայաստանի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի համար չեն կարող ընդունելի լինել: Այո, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է Հայաստանի Հանրապետության սահմաններից»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին