Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍՆ աշխատակիցները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

14 Հուլիս, 2021 18:07
ԿԳՄՍՆ աշխատակիցները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները ևս պատվաստվել են COVID-19 համավարակի դեմ:

Պատվաստման գործընթացն իրականացվել է Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի բուժանձնակազմի կողմից:
Աշխատակազմի հետ պատվաստվել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արթուր Մարտիրոսյանը:

«Պետք է հրաժարվել միջնադարյան նախապաշարումներից և հետևել առաջադեմ երկրների մասնագիտական փորձին, թե ինչպիսին են Իսրայելի, Անգլիայի, ԱՄՆ-ի վիճակագրական տվյալները: Պատվաստումը միակ տարբերակն է՝ կասեցնելու համավարակի տարածումը և, ի վերջո, նվազեցնելու հոսպիտալացման ռիսկերն ու ողբերգական ելքերի թիվը»,- ասել է Արա Խզմալյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին