Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանն ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրենին

14 Հուլիս, 2021 17:12
Տիգրան Ավինյանն ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրենին

Հուլիսի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ընդունել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի ավագ տնօրեն Ռենե Կոինչակին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ավիահաղորդակցության ոլորտը «Covid-19»-ի համավարակի պատճառով աշխարհում ամենից շատ տուժած ոլորտներից է: Ըստ նրա՝ պատվաստանյութերի առկայությամբ, սակայն, իրավիճակը բարելավվելու է, և երկրների միջև օդային հաղորդակցությունն արագորեն վերականգնվելու է: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ուղևորափոխադրումների ծավալների ավելացումը նպաստելու է տնտեսական ակտիվությանը և զբոսաշրջության աճին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավիաընկերությունների հետ համագործակցության, թռիչքային ուղղությունների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող հարցեր: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը արտահայտել է կառավարության պատրաստակամությունը՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ավիահաղորդակցության ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ կարևորելով թռիչքների նոր ուղղությունների բացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին