Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանը հեռացավ դռնփակ խորհրդակցության գործով որոշում կայացնելու

14 Հուլիս, 2021 15:19
Հեղինակ՝ Եվա Թովմասյան
Սահմանադրական դատարանը հեռացավ դռնփակ խորհրդակցության գործով որոշում կայացնելու

Սահմանադրական դատարանը հեռացավ դռնփակ խորհրդակցության գործով որոշում կյացնելու: Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը:

Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունն ավարտվեց: Այս պահին Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար:

Վերոնշյալ գործով որոշման հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Լրահոս

Դիտել ավելին