Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն հրապարակել է այսօր մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի անունը

14 Հուլիս, 2021 15:01
ՊՆ-ն հրապարակել է այսօր մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի անունը

ՊՆ-ն հրապարակել է այսօր մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի անունը:

Նա 38-ամյա շարքային է:

«Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գագիկ Սամվելի Ալավերդյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին