Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    498

  • EUR

    577
    593

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Արցախի ՊԲ-ն հերքել է Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին լուրերը

14 Հուլիս, 2021 12:42
Արցախի ՊԲ-ն հերքել է Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին լուրերը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների:

Լրահոս

Դիտել ավելին