Կարևոր իրադարձություններ

Հայաստանի մի շարք մարզերում և Երևանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

14 Հուլիս, 2021 12:53
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 08:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/1, 31/2, 31/3, 31/4 հասցեների բացմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Հուլիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան, Փափազյան 2-րդ նրբանցքով, Սահյան, Ս.Սաքոյի, Վաղարշյան փողոցներով պարփակմած թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի առանձնատների գազասպառողների, Տանձաղբյուրի փողոցի թիվ 2 4/1, 29, 9, 40, 31, 38, 21, 34/1, 5, 18/2, Սարալանջի փողոցի թիվ 1, 4-1, 3 հասցեներում, Նոր թաղ թաղամասում գտնվող հանրային օբյեկտների և կազմակերպությունների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող Ծաղկաձորի երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ երեխաների հանգստյան ճամբարի, Ծաղկաձորի քաղաքապետարանի գազամատակարարումը:

09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա գյուղերի գազասպառողների, «ԵրՌու», «Վովսամ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ճանշին» ՍՊԸ-ի, սեփականատեր Ալավերդյան Հովհաննեսի, «Լիհնիտիս», «Գեգասթար», «Արա Արեգ», «Ռանչպար», «Սֆերա տեխսերվիս», «Ավտոտեխսպասարկում ԷՄԷԼ», «Ծովածոց», «Նոյ Լենդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:

10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Հացավան, Գեղարդ գյուղերի և Ձորաղբյուր գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

 

Լրահոս

Դիտել ավելին