Հայաստանը ներառվել է Աբու Դաբիի Green list-ում։ Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը:
Green list-ում լինելը նշանակում է, որ Հայաստանից Աբու Դաբի ժամանող ուղևորները այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից և կարիք կունենան միայն Աբու Դաբիի օդանավակայան ժամանելուն պես հանձնել ՊՇՌ թեստ: