Կարևոր իրադարձություններ

Ասք Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի, ինչպես նաև վարչապետի պաշտոնավարման մասին․ Դանիել Իոաննիսյան

14 Հուլիս, 2021 10:30
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Ասք Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի, ինչպես նաև վարչապետի պաշտոնավարման մասին․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
Ասք Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի, ինչպես նաև վարչապետի պաշտոնավարման մասին
Սկզբից գրում ես սահմանադրություն, որտեղ չես նախատեսում ԱԺ արտահերթ ընտրություններ անելու մարդավարի մեխանիզմներ... Օրինակ` ԱԺ ինքնալուծարման իրավունք, կամ նման մի բան։
Ավելին, այդ սահմանադրությամբ մարդավարի/հստակ չես գրում, թե վարչապետի հրաժարականի դեպքում նա շարունակում է պաշտոնավարել, թե ոչ։
Հետո, երբ ժողովրդավարությանը վայել արտահերթ ընտրություններ անելու համար վարչապետը ստիպված տեխնիկական հրաժարական է տալիս (այսինքն հրաժարական է տալիս առանց պաշտոնը լքելու ցանկության կամ մտադրության) ու շարունակում է պաշտոնավարել, դու այդ կապակցությամբ շուխուռ ես անում. «Թե բա Նիկոլ Փաշինյանը պաշտոնը լքելու դիմում տալոով պաշտոնավարման դադարեցման իր կամքն է հայտնել»։)))
Այս մարդիկ թե ամոթից լռեն, որ այս աստիճան թերի սահմանադրություն են բոլորիս վզին փաթաթել, եկել, ժողովրդավարական մեխանիզմի համար իրենց իսկ ստեղծած պրոբլեմների` իրենց իսկ թողած բացի օգտագործմամբ հաղթահարումը ներկայացնում են որպես իշխանության զավթում։
Այլ կերպ ասած
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն Սահմանադրական դատարանում մի մանիպուլատիվ գիծ են տանում. թե բա Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական է տվել, այսինքն` արտահայտել է պաշտոնավարումը դադարեցնելու կամքը և ուրեմն իր պաշտոնավարման շարունակությունը վարչական ռեսուրսի զավթում ու չարաշահում է։
Արդեն քանի որ օր է, ինչ լուրջ-լուրջ այս թեզը քննարկվում է ու բոլորը, կարծես, մոռացած լինեն մի պարզ իրողության մասին. Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին ոչ թե արտահայտել է պաշտոնից հեռանալու ցանկություն, այլ հրաժարականով սկսել է արտահերթ ընտրութուններ անելու պրոցես։
Ի վերջո, Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը ու այժմեան սահմանադրության մյուս հեղինակները թող ասեն, թե ինչու՞ մայր օրենքով ԱԺ արտահերթ ընտրություններ սկսելու այլ (մարդավարի) մեխանիզմ չեն նախատեսել։

 

Լրահոս

Դիտել ավելին