Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բադասյանը կշարունակի մնալ արձակուրդում

14 Հուլիս, 2021 10:22
Ռուստամ Բադասյանը կշարունակի մնալ արձակուրդում

Վարչապետի պաշտոնկատար Նիկոլ Փաշինյանի հուլիսի 14-ի որոշմամբ Ռուստամ Բադասյանը կշարունակի մնալ արձակուրդում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 14-15-ը ներառյալ:

2. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը»,-ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ի որոշմամբ էլ Բադասյանին արձակուրդ էր տրամադրվել հուլիսի 9-13-ը ներառյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին