Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ

14 Հուլիս, 2021 10:00
Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից:

Հուլիսի 13-ին ստորագրված որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»։

Հուլիսի 14-ին ստորագրված որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին