Կարևոր իրադարձություններ

Իտալիայի Բրանկալեոնեի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ

14 Հուլիս, 2021 09:53
Իտալիայի Բրանկալեոնեի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ

2021թ. ապրիլի 29-ին Իտալիայի Բրանկալեոնե քաղաքի (Ռեջիո Կալաբրիա) քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Կալաբրիայի հայ համայնքի կողմից ներկայացրած միջնորդությունը ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Մարտինա Տոսկանոն։ Շնորհակալություն ենք հայտնում Մարտինա Տոսկանոյին, Բրանկալեոնեի քաղաքապետ Սիլվեստրո Գարոֆֆոլոյին և քաղաքային խորհրդի բոլոր անդամներին»,- ասված է հաղորդագրությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին