Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա Սյունիքի մարզում․ վիրավորներց մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է

14 Հուլիս, 2021 09:25
Մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա Սյունիքի մարզում․ վիրավորներց մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է

Երեկ, հուլիսի 13-ին, կրակոցներ են հնչել Գորիսում։ Ժամը 00։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Մինչ  բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, նրանք են՝ Գորիս քաղաքի բնակիչներ Հարություն Վարդանյանն ու Մելիքսեթ Բարսեղյանը, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի Ակսել Բակունցի հուշարձանին հարակից տարածքից։

Ըստ տեղեկությունների՝ նշված վայրում մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգություն է տեղի ունեցել որի ժամանակ էլ նշված անձինք վնասվածքներ են ստացել։ 

Աղբյուրի տեղեկություններով վիրավորներից Հ․ Վարդանյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի Կարենի ընկերն է, իսկ Մ․ Բարսեղյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է։ 

Դեպքի վայր է ժամանել նաև Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ և արնանման հետքեր։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Դիտել ավելին