Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին. կա զոհ, տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր

14 Հուլիս, 2021 08:58
Ավտովթար Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին. կա զոհ, տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր

Հուլիսի 14-ին, ժամը 03:42-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթգծի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով կա զոհ և տուժած:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել դին և տուժածին․ վերջինս հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին