Կարևոր իրադարձություններ

Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղերը Պռոշյան փողոցի երթևեկելի հատվածից և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վրայից

14 Հուլիս, 2021 00:20
Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղերը Պռոշյան փողոցի երթևեկելի հատվածից և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վրայից

Հուլիսի 13-ին, ժամը 20:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցում գտնվող եկեղեցու մոտակայքում ծառի ճյուղերը քամու հետևանքով կոտրվել և ընկել են կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և «Opel Astra G» (վարորդ՝ Թ․ Հ․) մակնիշի ավտոմեքենայի վրայից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին