Կարևոր իրադարձություններ

Թալիբներն Անկարային սպառնում են լուրջ հետևանքներով, եթե Թուրքիայի զինուժը դուրս չգա Աֆղանստանից

13 Հուլիս, 2021 23:59
Թալիբներն Անկարային սպառնում են լուրջ հետևանքներով, եթե Թուրքիայի զինուժը դուրս չգա Աֆղանստանից

«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել Է թուրքերին, որ եթե վերջիններս շարունակեն մնալ Աֆղանստանում, ապա իրենք կդիմեն ռազմական գործողությունների: Այդ մասին ասված Է շարժման հայտարարության մեջ, որը հուլիսի 13-ին մեջբերել Է Աֆղանստանի TV1 հեռուստաալիքը, գրում է Ermenihaber-ը:

«Թուրքական ղեկավարության որոշումը չմտածված Է, խախտում Է աֆղանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում Է նրանց ազգային շահերին։ Եթե թուրք պաշտոնատար անձինք չվերանայեն իրենց որոշումն, ապա «Թալիբանի» կողմնակիցները դուրս կգան (Աֆղանստանում) թուրքական ուժերի դեմ»,- նշված Է թալիբների հայտարարության մեջ: 

Թալիբների հայտարաության մեջ նաև նշվում է, որ «Աֆղանստանում օտարերկրյա ուժերի ներկայությունը, անկախ երկրի անվանումից, ագրեսիա է»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին