Կարևոր իրադարձություններ

Արծվի թևերի մոտ բախվել են «Արզնի կաթ» ընկերության Jeep-ն ու կաթ տեղափոխող ավտոմեքենան․ կան վիրավորներ

13 Հուլիս, 2021 21:07
Արծվի թևերի մոտ բախվել են «Արզնի կաթ» ընկերության Jeep-ն ու կաթ տեղափոխող ավտոմեքենան․ կան վիրավորներ

Այսօր, հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, ժողորվդին հայտնի՝ Արծվի թևերի մոտ, դեպի Երևան ընթանալիս, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Այվազյանի վար

ԲԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին, մոտ 10 մետր գլորվել հսկայական քարերի ու հողաթմբի վրայով և հայտնվել ներքևում գործող ճանապարհին։

Վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։  Բախման հետևանքով ГАЗель-ը, որը բարձված է եղել կաթով, կողաշրջվել է իսկ կաթն էլ թափվել։

Աղբյուրի տեղկություններով՝ 2 ավտոմեքենաները պատկանում են «Արզնի կաթ» ՍՊԸ-ին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին