Կարևոր իրադարձություններ

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

13 Հուլիս, 2021 20:03
Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հուլիսի 13-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 496.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։  

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 587.55 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 6.70 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 687.38 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 200.69 դրամով և կազմել 28592.21 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.13 դրամով և կազմել 413.55 դրամ: Պլատինի գինն աճել է 249.09 դրամով և կազմել 17626.86 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին