Կարևոր իրադարձություններ

Արցախում ականի պայթյունից վնասվածք ստացած տղամարդու ոտնաթաթն անդամահատել են. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

13 Հուլիս, 2021 19:29
Արցախում ականի պայթյունից վնասվածք ստացած տղամարդու ոտնաթաթն անդամահատել են. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Հուլիսի 12-ին ականի պայթյունից վիրավորվել է Արցախի ԱԻՊԾ փրկարարներին ուղեկցող աշխատակիցը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Արցախի ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի տեղեկացմամբ, ականի պայթյունից ոտքի վնասվածք ստացածը Նորայր Փարսադանյանն է։

Նրան առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Ստեփանակերտի բուժհաստատություն, անդամահատել ոտքի վնասված հատվածը՝ ոտնաթաթը։

 

Լրահոս

Դիտել ավելին