Կարևոր իրադարձություններ

Հանրապետության նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

13 Հուլիս, 2021 19:04
Հանրապետության նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Այսօր՝ հուլիսի 13-ին,Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։ 

Օրենքների թվում են՝ 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները, 

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

 

Լրահոս

Դիտել ավելին