Կարևոր իրադարձություններ

Զինված ուժերում անցկացվել է իրավաբանների հավաք

13 Հուլիս, 2021 18:39
Զինված ուժերում անցկացվել է իրավաբանների հավաք

Հուլիսի 12-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը, գնդապետ Կ. Միրզոյանի ղեկավարությամբ, ԶՈՒ գլխավոր շտաբում կազմակերպել է ԶՈՒ իրավաբանների հավաք: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Կարևորելով 2020 թ. ռազմական գործողությունների ընթացքում ծագած իրավական խնդիրների լուծման ուղիների վերհանումը, ամփոփվել են զորա­միա­վորում­ների, ՌՈՒՀ-երի և կայազոր­ների իրավաբանների 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում կա­տարված աշ­խատանքների արդյունքները: Ներկայացվել է նաև զին­ված ուժերում իրավա­կան աշխատանքների կատարելագործման տեսլականը:

Հավաքի շրջանակում մասնագիտական ստուգարքի միջոցով ստուգվել է ԶՈւ իրավաբանների գիտելիքների իմացությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին