Կարևոր իրադարձություններ

Հաշվեհարդար տեսնողը կամ ընդունողը ժողովուրդն է, ժողովուրդը իր որոշումն ընդունել է հունիսի 20-ին. Սուրեն Պապիկյանը՝ Սյունիքի համայնքապետերի ազատազրկման մասին

13 Հուլիս, 2021 18:30
Հաշվեհարդար տեսնողը կամ ընդունողը ժողովուրդն է, ժողովուրդը իր որոշումն ընդունել է հունիսի 20-ին. Սուրեն Պապիկյանը՝ Սյունիքի համայնքապետերի ազատազրկման մասին

Որևէ հաշվեհարդար չի կարող լինել, որովհետև հաշվեհարդար տեսնողը կամ ընդունողը ժողովուրդն է, ժողովուրդը իր որոշումն ընդունել է հունիսի 20-ին: Այս մասին հայտարարել է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե մի՞թե Սյունիքում համայնքապետերի ձերբակալումը ու կալանավորմը հաշվեհարդար է համայնքապետերի նկատմամբ, ինչպես որակում են ընդդիմախոսները:

«Դա ընդդիմության գնահատականն է, ես ընդամենը կարող եմ ասել, որ իրավապահ համակարգն իր գործն է անում, և ես չեմ կարծում, որ այստեղ քաղաքական միջամտության կարիք կա կամ իմ մեկնաբանության խնդիրը կա։

Թե իրավապահներն ունեն փաստեր, որի արդյունքում որևէ մեկը պիտի ձերբակալվի կամ կալանավորվի, ուրեմն պիտի կալանավորվի»,- ասել է Պապիկյանը։



 

Լրահոս

Դիտել ավելին